
1. Աշակերտը պարտավոր է չբացակայել և չուշանալ դասերից:
2. Եթե խիստ հարգելի պատճառով բացակայությունը կամ ուշացումը անխուսափելի է, ծնողը պարտավոր է նախապես տեղեկացնել դպրոցի տնօրենությանը /010-58-32-70/ կամ/010-56-09-31/:
3. Աշակերտը ուստարվա ընթացքում՝ մինչև մայիսի 1-ը, 20-30 օր կամ 120-200 ժամ դասերից բացակայելու դեպքում հանձնում է քննություններ ուսումնական պլանով նախատեսված 5 առարկաներից: Քննություններից անբավարար գնահատական ստացած կամ 200 ժամից ավելի բացակայած սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը:
4. Աշակերտը պարտավոր է դպրոց մտնելիս անջատել բջջային հեռախոսը և այն միացնել միայն դպրոցից դուրս գալուց հետո: Կարգը խախտելու դեպքում հեռախոսը կվերցվի և կվերադարձվի ծնողին: Խիստ անհրաժեշտության դեպքում ծնողը կարող է զանգահարել դասղեկին, ուսուցչանոց /010 56-09-31/ կամ ընդունարան /010 58-32-70/ :
5. Զանգից հետո դասարանից կամ դպրոցից դուրս գալ հանգիստ, առանց աղմուկի:
6. Դպրոցի միջանցքներում և դասասենյակներում պահպանել մաքրություն :
7. Դասերն ավարտելուց հետո կուտակումներ չառաջացնել դպրոցի բակում, ցայտաղբյուրի մոտ կամ դպրոցի հարակից մայթեզրին: Թույլ չտալ դպրոցից դուրս ունեցած ընկերների անհարկի մուտքը դպրոց և կուտակումները դպրոցի բակում կամ հարակից մայթեզրին:
8. Ուսումնական պարապմունքներից սովորողի հաճախակի անհարգելի բացակայության համար պատասխանատվություն է կրում ծնողը՝ օրենքով սահմանված կարգով /Հ.Մ.Օ. գլուխ 5 հոդվ. 6/:
9. Ծնողը, ըստ Հ.Մ.Օ. գլուխ 5, հոդված 28,5,6,7,8 կետերի պարտավոր է
* հարգանք դաստիարակել ուսումնական հաստատության և մանկավարժների նկատմամբ
* համագործակցելով ուսուցչի հետ՝ վերահսկել տնային աշխատանքների կատարումը
* ապահովել սովորողի աշակերտական պատշաճ տեսքը,սանիտարական հիգիենան,պայուսակը և գրենական անհրաժեշտ պարագաները, արգելվում է շպար և արդուզարդ
* պատշաճ պահպանել դասագրքերը ուստարվա ընթացքում, իսկ կորցնելու դեպքում հատուցել գրքի արժեքը
* հատուցել իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը
* սովորողին զերծ պահել ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված իրերի օգտագործումից:
Ուշադրություն
Ոսւումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում հանրակրթության մասին օրենքով և դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով սովորողների նկատմամբ կարող է կիրառվել կարգապահական տույժ, որը մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում ուսումնական հաստատությունը առաջարկում է ծնողին տեղափոխել այլ ուսումնական հաստատություն: