Այս միջազգային մրցույթին մասնակցել է շուրջ
3856 մարդ, 750
մասնակից
անցել
է
երկրորդ
փուլ:
Նրանց
ստեղծագործական
աշխատանքները
ստուգում
էին
Մոսկվայի
ժյուրիի
անդամները:
Իսկ
լավագույն
աշխատանքները
տպագրվեցին
ստեղծագործական
աշխատանքների
հաղթողների
ժողովածուում:
75 հաղթողներ հրավիրվել էին Մոսկվա `մասնակցելու մրցանակաբաշխության արարողությանը, որը տեղի ունեցավ 2012-հունիսի 6 - ին: Բացի հաղթողներից, միջոցառմանը ներկա էին տարբեր դեսպանատների ներկայացուցիչներ,ռուսական գիտության եւ մշակույթի գործիչներ, լեզվաբաններ:
Այս մրցույթին Հայաստանը ներկայացնում էր թիվ 29 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Քնար Պետրոսյանը:

Ազգային ժողովի «Բաց դռներ»-ի քաղաքականության շրջանակներում խորհրդարանում հյուրընկալվել էին Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ: Ազգային ժողովի հերթական քառօրյայի առաջին նիստին մասնակցելուց հետո նրանք հանդիպեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Խորհրդարանի ղեկավարի անցկացրած հերթական «Բաց դաս»-ն շարունակվեց տարբեր թեմաների շուրջ անկաշկանդ զրույցով:

Կարծես բարի ավանդույթ է դարձել մեր դպրոցի մասնակցությունը Ա.Ս. Պուշկինի անվան ինստիտուտի և << Россотрудничества>>-ի կողմից կազմակերպած օլիմպիադաներին և մրցույթներին:
Նշենք, որ մեր դպրոցի աշակերտների մեծ մասն անցավ 2-րդ փուլ, իսկ հաղթող ճանաչվեց դարձյալ մեր աշակերտը՝Տիգրան Բյուզանդյանը, ով արժանացել էր ոչ միայն ժյուրիի, այլև մասնակիցների համակրանքին:

Մայիսի 10-ին
<<Մեծ երկրի փոքրիկ
դեսպանը>> միջոցառման շրջանակներում Հայաստանում << Россотрудничества>>-ի ներկայացուցչության կողմից
կայացավ << Ես հիշում եմ, ես հպարտ
եմ>> վերնագիրը կրող
բաց դաս՝ նվիրված ֆաշիզմի դեմ տարած
մեծ հաղթանակին:
Դասն անցկացվում էր հեռուստակամրջով Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի և Մոսկվայի թիվ 221 դպրոցի աշակերտների մասնակցությամբ: Երևանում դասը վարոըմ էր ռուսաց լեզվի ուսուցչուհի Գայանե Աղասարյանը, ով իր երախտագիտությունն ու հարգանքը հայտնեց պատերազմի վետերաններին` իրենց քաջության և հերոսության համար:

|
Մարտի 25-ին, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 5-րդ տարելիցի կապակցությամբ, Հայաստանի հանրապետական կուսակցության Կենտրոնի տարածքային կազմակերպության կանանց խորհրդի, մայրաքաղաքի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 և Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցների համատեղ նախաձեռնությամբ տարբեր դասարանների աշակերտներ, ի նշան հարգանքի, նախ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, ապա «Չարենցի կամար» հուշարձան: |
Հունիսի սկզբին մեր դպրոցը մասնակցեց երաժշտական ներկայացումների 2-րդ մրցույթ-փառատոնին: Այնտեղ ներկա էին հանրակրթական դպրոցների եւ երաժշտական հաստատությունների 625 աշակերտներ: Մրցույթին ներկայացված էին 26 թատերականացված երաժտական ներկայացում: Մեր դպրոցը ելույթ ունեցավ «Մեծ-mama» մյուզիքլով: Մենք չգրավեցինք բարձր հորիզոնականներ, սակայն ստացանք գլխավոր մրցանակը` հանդիսատեսի համակրանք:
|

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներին: Ողջունելով պատանիներին` Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրանց դպրոցը ավարտելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ կյանքում: <<Դուք, ըստ էության, արդեն մուտք եք գործում մեծերի աշխարհ, ուր այլևս ինքներդ եք որոշումներ կայացնելու` որպես հասուն և գիտակից մարդիկ: Մաղթում եմ, որ յուրաքանչյուր որոշում, որ կկայացնեք ձեր կյանքում, լինի չափազանց կշռադատված ու նպաստի թե՛ ձեր նպատակների իրականացմանը, և թե՛ մեր երկրի, մեր մայրաքաղաքի բարեկեցությանն ու զարգացմանը>> – ընդգծել է Տարոն Մարգարյանը: