25.09.2014թ. թիվ 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված ՀՀ անկախության տարեդարձին և Գևորգ Էմինի 95-րդ ամյակին: Հնչեցին բանաստեղծի ստեղծագործությունները,որոնք ուղեկցվում էին հայրենասիրական երգ ու պարով: Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Ռ.Սարուխանյանը շնորհավորական խոսքերին հավելեց, որ անչափ ուրախ է, որ այս դպրոցում սովորող յուրաքանչյուր աշակերտ գիտակցում և կարևորում է մեր երկրի անկախության դերը՝ հատկապես, երբ սովորում է Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցում:

Սեպտեմբերի 1-ից Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում հայտարարվում է չինարենի ուսուցման դասարանում սովորել ցանկացողների ցուցակագրումը: Դասընթացը իրականացնում են ՉԺՀ-ից հրավիրված մասնագետները:
Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի տնօրեն Ռ.Ժ. Սարուխանյանը դեռ վաղուց էր մտածում դպրոցում չինական մշակույթի և չինարենի ուսումնասիրության խմբակ ունենալու մասին: Եվ վերջապես այս տարի դա իրականացավ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ և հաճույքով սկսել են ուսումնասիրել այդ հնագույն և յուրօրինակ լեզուն:
26.09.2014թ. մեր դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները՝տիկին Սարուխանյանի գլխավորությամբ,մասնակցեցին Թատերական հրապարակում կազմակերպված տոնախմբությանը՝ նվիրված Կոնֆուցիոսի ինստիտուտի 10 ամյակին: Մասնակիցները ականատես եղան գեղեցիկ ներկայացման՝ վիշապներով պար, մտրակներով բեմադրություն և այլն:Ներկաները մեծ հետաքրքրությամբ փորձում էին թևնոցներ պատրաստել, սովորել չինարեն մի քանի հիերոգլիֆ: Ցանկության դեպքում կարելի էր ձեռք բերել Չինաստանի մշակույթին վերաբերող գրքեր, չինարենի դասագրքեր, բառարաններ:

08.10.2014թ. Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ շախմատի ներդպրոցական առաջնություն, որին մասնակցում էին մեր դպրոցի միջին և ավագ դասարաններում սովորող աշակերտները: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները մոտ ապագայում մեր դպրոցը կներկայացնեն շախմատի համադպրոցական և այլ օլմպիադաներում: Միջին տարիքային խմբում առաջին տեղը գրավեց Սահակ Մուշեղյանը, երկրորդ տեղը` Դավիթ Շաքարյանը, երրորդ տեղը` Արման Մկրտչյանը: Ավագ տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրեց Ալեքսանդր Բաղդասարյանը, երկրորդ տեղը` Արթուր Արշակյանը, երրորդ տեղը` Սամվել Խաչիկյանը: Սրտանց շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին:
|
03.11.2014 թ. Ա. Մարգարյանի անվան N29 ավագ դպրոցում տեղի ունեցավ <<Աշնանային ձայներ>> խորագրով միջոցառում, որը վերածվեց իսկական տոնի: Աշակերտները հանդիսատեսին ներկայացրին աշնան թեմայով բանաստեղծություններ, հանելուկներ: Միջոցառումն ավարտվեց հրաշալի համերգով, որի ընթացքում մեր շնորհալի աշակերտները ներկայացրին տարբեր լեզուներով համաշխարհային հիթեր: Հանդիսատեսը հիացած էր ոչ միայն անզուգական կատարումներով, այլև երգերի ընտրությամբ, որը կատարել էին հենց աշակերտները:
|

27.11.2014թ. Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ << Արվեստը նախագահի նստավայրում>> խորագրով ցերեկույթ: Օրեր առաջ այցելելով ՀՀ Նախագահի նստավայր` աշակերտները հնարավորություն էին ունեցել տեսնելու հայ անվանի նկարիչների այն հայտնի ստեղծագործութլունները, որոնք ՀՀ Ազգային պատկերասրահը ժամանակավոր պահպանության էր հանձնել ՀՀ նախագահի աշխատակազմին: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին մեր գեղանկարիչների կյանքն ու արժեքավոր աշխատանքները, որոնք ուղեկցվում էին հայկական երգ ու պարով, Հայաստանին ու նրա չքնաղ բնությանը նվիրված բանաստեղծություններով: Միջոցառման ավարտին աշակերտները յուրատեսակ անակնկալ էին պատրաստել տնօրեն Ռ.Սարուխանյանի հանար` նվիրելով իրենց ձեռքով նկարված բնանկար , որի վրա պատկերված էր Ժորա Սարուխանյանի անունը կրող այգու աշնանային
08.12.2014թ. Ա.Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ <<Երգը բարեկամության կամուրջ է >> ռուսական երգի հանրապետական 3-րդ փառատոնի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը և դափնեկիրների ելույթը: Փառատոնը կազմակերպել էին <<Ռուսաստանի հայերի միություն >> հասարակական կազմակերպությունն ու <<Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն>> հասարակական կազմակերպությունը ՀՀ հանրակրթական դպրոցներում:
Դափնեկիրների թվում էր նաև մեր դպրոցի աշակերտուհի Վարդուհի Տոնոյանը, ով ևս մեկ անգամ հիացրեց հանդիսատեսին իր գեղեցիկ կատարմամբ: Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին` մաղթելով նորանոր հաջողություններ: |

Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում դարձյալ թևածում էր հայրենասիրության և գեղեցիկի ոգին: Դպրոցի պատմության ուսուցչուհի Ն.Մկրտչյանը կազմակերպել էր<<Արվեստը երեկ, այսօր, վաղը>> խորագրով հետաքրքիր միջոցառում, ոիր ընթացքում աշակերտները անդրադարձան արվեստի բոլոր ճյուղերին, ներկայացրին հայ մշակույթի դերն ու տեղը համաշխարհային արվեստի պատմության մեջ:
Միջոցառման ավարտին դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին ուղղված խոսքում տնօրեն Ռ. Սարուխանյանը հպարտությամբ նշեց.<<Չեմ դադարում զարմանալ և հպարտանալ ձեզանով>>:
Միջոցառման ավարտին դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին ուղղված խոսքում տնօրեն Ռ. Սարուխանյանը հպարտությամբ նշեց.<<Չեմ դադարում զարմանալ և հպարտանալ ձեզանով>>:
Դեկտեմբերի 19 Ա. Մարգառյանի անվան դպրոցի դահլիճում տեղի է ունեցել թատրոն-ստուդիայի բացումը:
|
|

30.01.2014թ. Ա.Մարգարյանի անվան հ.29 ավագ դպրոցում կայացավ դպրոցի թատերական խմբակի անդրանիկ ներկայացումը` նվիրված Վլադիմիր Վիսոցկու կյանքին և ստեղծագործությանը: Հնչեցին նրա սիրված երգերն ու բանաստեղծությունները, ներկայացվեցին հատվածներ խաղացած դերերից: Հաճելի անակնկալ մատուցեցին դպրոցի նախկին շրջանավարտները, որոնք նույնպես մասնակցում էին միջոցառմանը: Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց դպրոցի տնօրեն Ռ.Սարուխանյանը.<< Մեր աշակերտները երբեք նախկին չեն դառնում, նրանք միշտ սիրված և սպասված են իրենց` այդքան հարազատ դարձած դպրոցում>>:
13.02.2015թ. Ա.Մարգարյանի անվան հ.29 ավագ դպրոցի տնտեսագիտական հոսքերում սովորող աշակերտները` դպրոցի տնօրեն Ռ. Սարուխանյանի գլխավորությամբ, այցելեցին ՀՀ Կենտրոնական բանկ: Այնտեղ այցելուները հնարավորություն ունեցան տեղեանալու ՀՀ ԿԲ գործունեությանը, դիտեցին անիմացիոն ֆիլմ դրամի մասին, ինչպես նաև ծանոթացան դրամի ստեղծման պատմությանը` ցուցասրահում դիտելով տարբեր դրամական նմուշներ:
|
16.02.2015թ. Ա. Մարգարյանի անվան հ. 29 ավագ դպրոցում կրկին տոն էր`սիրո տոն, որ դպրոցի աշակերտներին և ուսուցչական կազմին մեծագույն սիրով նվիրել էին 11' դասարանի աշակերտները: Հրաշալի միջոցառման ընթացքում, որն ուներ <<Մի գդալ սեր>> վերնագիրը, կատարվեցին գեղեցիկ երաժշտական համարներ, հնչեցին հայտնի երգեր և բանաստեղծություններ սիրո և հեղեցիկի մասին: Ինչպես իր խոսքում ասաց դպրոցի տնօրեն Ռ. Սարուխանյանը.<< Միջոցառման կազմակերպիչները բոլոր ներկաներին նվիրեցին ոչ թե մի գդալ, այլ մի ամբողջ աշխարհ սեր>>:
|

ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր Մեծերը» ծրագրի շրջանակներում նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ե.Սիմոնյանի գլխավորած պատվիրակության և Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն ՀԿ-ի աշխատակիցների ուղեկցությամբ սիրիահայ պատանիներն ու աղջիկներն այցելեցին Նուբարաշենի «Փոքր Մհեր» կրթահամալիր, որտեղ նրանց սիրով ու ջերմությամբ ընդունեց կրթահամալիրի անձնակազմը:Ողջունելով հյուրերին՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի մասնաճյուղի ղեկավար Արման Միրզոյանը, կրթահամալիրի փոխտնօրեն Նաիրա Դավթյանը ճանաչողական շրջայց կազմակերպեցին՝ ծանոթացնելով սովորողների սոցիալ-կենցաղային պայմաններին և ուսումնառության գործընթացին:
Այնուհետև կրթահամալիրի հայկազունները թատերականացված դրվագների, ազգագրական երգերի, ասմունքի միջոցով ներկայացրին հայ ազգային ազատագրական շարժման ականավոր գործիչ, մեծ զորավար Անդրանիկ Օզանյանի ապրած կյանքը և անցած մարտական ուղին: Դահլիճում իշխում էր հայության հզոր ոգին, պայքարի ու հաղթանակի, արժանավոր հայ զինվոր և պետականության աննկուն պաշտպան լինելու պատրաստակամությունը:

02.04.2015թ. Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցը հյուրընկալել էր UWC Dilijan colege-ի տնօրեն Ջոն Փադըֆութին: Սպասված հյուրը շրջեց դպրոցում, ծանոթացավ դպրոցի առօրյային,զրուցեց աշակերտների հետ, հետաքրքրվեց նրանց նախասիրություններով: Աշակերտներն իրենք էլ բազմաթիվ հարցեր ուղղեցին պարոն Փադըֆութին՝ կապված UWC DILIJAN քոլեջի թե′ կրթական ծրագրերի, և թե′ դասավանդման առանձնահատկությունների հետ: Սիրով պատասխանելով դպրոցի սաների հարցերին՝ պարոն Փադըֆութիը հաճելիորեն զարմացած էր նրանց անգլերենի գերազանց իմացությունից, քանի որ շփումն աշակերտների հետ ընթանում էր բացառապես անգլերենով: Հանդիպումն անցավ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում:
Ապրիլի 2-ին Անդրանիկ Մարգարյանի անունը կրող թիվ 29 ավագ դպրոցի աշակերտներն պատվո պահակ են կանգնել Ծիծեռնակաբերդում:
|
|
|
|

02.06.2015թ. Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ ցերեկույթ` նվիրված Ա.Գրիբոյեդովի 220 ամակին: Միջոցառման սկզբում Հայաստանում Ռուսաստանի գիտական և մշակութային կենտրոնի (Россотрудничество) ներկայացուցիչները պարգևատրեցին օրեր առաջ հայտարարված Ա.Գրիբոյեդովին նվիրված շարադրությունների մրցույթի հաղթողներին, ովքեր սովորում են ինչպես Երևանի, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերի դպրոցներում և համալսարաններում:
Միջոցառման 2-րդ հատվածում մեր դպրոցի սաները ներկայացրին Ա. Գրիբոյեդովի կյանքին և գործունեությանը վերաբերող հետաքրքիր փաստեր` կարևորելով նրա դերը հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Աշակերտները ներկայացրին նաև փոքրիկ հատվածներ Ա.Գրիբոյեդովի հայտնի պիեսներից: Հատուկ պատվոգրի Ռուսաստանի գիտական և մշակութային կենտրոնի կողմից արժանացավ Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցը` կազմակերպվող միջոցառումների և կրթական զանազան ծրագրերի անցկացմանն աջակցելու և ակտիվ համագործակցության համար:

12. 06. 2015թ. ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը նրա անունը կրող թիվ 29 ավագ դպրոցը նշում էր նաև կրթօջախի անվանակոչման 5-ամյակը: Օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ հյուրեր: Կրթօջախի սաները, ներկայացնելով Անդրանիկ Մարգարյանի անցած ուղին ու գործունեությունը, նշել են, որ երիտասարդ սերունդն այսօր շատ բան ունի սովորելու ազգի մեծ նվիրյալից, ով հայրենասեր էր ի ծնե, ինչն ապացուցել է իր կյանքի ողջ ընթացքում: Նրանք նաև նշել են, որ առաջնորդվում են հենց Անդրանիկ Մարգարյանի պատգամներով, որոնք ուսուցանում են լինել հայրենասեր ու միշտ ապրել և գործել բարությամբ: