2010 - ին մեր դպրոցում բացվեց միանգամից 15 տասներրորդ դասարան, և նոր ընդունված աշակերտների դպրոցին և նոր դասընկերներին հարմարվելու գործընթացը ավելի արագ և ավելի հեշտ դարձնելու համար գրեթե բոլոր իրադարձությունները կատարվում էին նրանց մասնակցությամբ: Դրանցից մեկն էր գրական վիկտորինան, որի ընթացկում 10-6, 10-7 և 10-14 դասարանների աշակերտները ցուցադրում էին իրենց գիտելիքները և տաղանդը:

Ապրիլ ամսին մեր դպրոցում կազմակերպվել էր
նոր վիկտորինա , որին
այս անգամ մասնակցում էին միայն աղջիկները:
Առաջադրանքները վերաբերում էին ինչպես զուտ աղջիկներին վերաբերող թեմաներին, ինչպես օրինակ` նորաձևության ցուցադրություն կամ վարսահարդարում , այնպես էլ կային ինտելեկտուալ հարցեր:
Մասնակիցներին գնահատում էր խիստ և արդար ժյուրին՝ կազմված միայն ուժեղ սեռի ներկայացուցիչներից:
Առաջադրանքները վերաբերում էին ինչպես զուտ աղջիկներին վերաբերող թեմաներին, ինչպես օրինակ` նորաձևության ցուցադրություն կամ վարսահարդարում , այնպես էլ կային ինտելեկտուալ հարցեր:
Մասնակիցներին գնահատում էր խիստ և արդար ժյուրին՝ կազմված միայն ուժեղ սեռի ներկայացուցիչներից:
Դեկտեմբերի 4, թիվ 29 դպրոցի ավագ դասարանների աշակերտները ներկայացրեցին երաժշտական և գրական կոմպոզիցիա` նվիրված խորհրդային գրող Կոնստանտին Սիմոնովի ստեղծագործությանը: Միջոցառումը կայացավ <<Россотрудничества>> -ի ներկայացուցչություան նախաձեռնությամբ: Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհին`Կարինե Ավետյանը, ընտրել է ճակատամերձ բանաստեղծություններ, ինչպես նաև մի շարք հետպատերազմյան շրջանի քնարերգության նմուշներ: Միջոցառումը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65 - րդ տարեդարձին: Ցերեկույթը անցավ շատ ջերմ մթնոլորտում: Հաճելի է, երբ 9-11-րդ դասարանների աշակերտները` պատերազմի վետերանների թոռները, սրտանց ասմունքեցին Սիմոնովի բանաստեղծությունները:
Մեր դպրոցում ավանդույթ է դարձել Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներ կազմակերպելը:
Ամեն դասարան յուրովի է նշում այդ տոնը: Կազմակերպվում են բաց դասեր, աշակերտները այցելում են <<Հաղթանակի զբոսայգի>>, ծաղիկներ դնում անմար կրակի շուրջ: Այս տարի միջոցառումների շարքն ավարտվեց դպրոցում կազմակերպված ցերեկույթով: Մանակիցներին և բոլոր ներկաներին համակել էին հպարտության և հայրենասիրության վեհ զգացմունքները: |
Հայաստանը միշտ ներգրավված է եղել միջազգային մրցույթներին, իսկ մասնակից թիմերը ձևավորվում են ազգային մրցույթների հաղթողներից: Բայց դա հատկապես հաճելի է, երբ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում են մեր աշակերտները: Այսպիսով, երկրի վեց լավագույն մաթեմատիկոսների թվում 2011- ին միջազգային մրցույթում մասնակցող պատվիրակության կազմում էր նաև մեր դպրոցի 11-2 դասարանի աշակերտ Դանիիլ Հայրապետյանը:
|