Հոկտեմբերի 11-ին թիվ 29 ավագ դպրոցի 11- րդ դասարանցիները, իրենց շուրջ հավաքելով նաև այլ դասարաններում սովորող աշակերտների, կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում՝ դպրոցի բոլոր ուսուցիրներին շնորհավորելու համար: Տոնական հանդեսին բոլորը ուրախ երգում էին, պարում և շնորհավորանքի և հարգանքի խոսքեր հղում իրենց սիրելի ուսուցիչներին:
|
Ամանորը ամենաուրախ և ամենախորհրդավոր տոներից մեկն է: Դեկտեմբերի 27-ին 7-բ դասարանի աշակերտները ուրախացրին և հաճելիորեն զարմացրին հանդիսատեսին իրենց կազմակերպած տոնակատարությամբ: Դահլիճում իսկական տոնական դիմակահանդես էր: Եվրոպական հեքիաթների հերոսները խառնվել էին "Հազար ու մեկ գիշեր» հեքիաթի հերոսներին, և բազմաթիվ կենդանիներ թափառում էին մեր դպրոցով: Նոր տարին դպրոցը դիմավորեց ուրախ և հրաշքներով լի: |
Մեր դպրոցում հաճախ են անցկացվում ուրախ միջոցառումներ, երբ իրար հետ մրցում են ոչ միայն տարբեր թիմեր կամ դասարաններ, այլև իրենց կատակելու, սրամտելու ունակությունները համեմատում են աղջիկներն ու տղաները: Այս անգամ մեր դպրոցը իր ուժերը չափում էր Ա. Պուշկինի անվան դպրոցի աշակերտների հետ: Այս անգամ մրցույթը կազմակերպվել էր ավելի լուրջ մակարդակով: Ժյուրիի անդամները հայտնի մարդիկ էին, անվանի դերասաններ: Ամեն ինչ արված էր իսկական Ուրախների և հնարամիտների ակումբի խաղերի կանոններին համապատասխան:
|