|
2017 - 2018 ուստարի
Հարգանքի տուրք
Մարտի 25-ը ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրն է: Ավանդույթի համաձայն նրա անունը կրող դպրոցի աշակերտները և ուսուցիչները` տնօրեն Ռ. Սարուխանյանի գլխավորությամբ այցելեցին Պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու ազգային, պետական և քաղաքական գործչի հիշատակին:
Այց ՀՀ նախագահի նստավայր
19.10.2017թ. Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտները՝ տնօրեն Ռ.Սարուխանյանի գլխավորությամբ, այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր : Աշակերտները նախ ծանոթացան շենքի կառուցման պատմությանը, ապա շրջեցին բոլոր սրահներով՝ ծանոթանալով այնտեղ տեղի ունեցող բոլոր պաշտոնական արարողակարգերին: Այցելության ավարտին աշակերտները մասնակցեցին նրանց համար կազմակերպված խաղ-վիկտորինայի, որը շատ հետաքրքիր էր և ուսուանելի:
Դպրոցականների ճանաչողական այցը վարչական շրջան
Սեպտեմբերի 29-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի վարչական շենք էին այցելել Ա.Մարգարյանի անվան հ.29 ավագ դպրոցի աշակերտները՝ դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանի և ուղեկուցող ուսուցիչների հետ միասին: Երեխաները Կենտրոն վարչական շրջանի Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Գայանե Օհանյանի ուղեկցությամբ ճանաչողական էքսկուրսիա կատարեցին վարչական շենքում, ծանոթացան բաժինների աշխատանքներին, աշխատակիցների և մասնագետների կողմից ստացան բազմաթիվ հարցերի պատասխաններ:Վարչական շրջանում կատարած շրջայցից հետո աշակերտները հանդիպեցին վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի հետ: Հանդիպումը անցավ ջերմ և անմիջական միջավայրում: Երեխաները ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, ստացան լիարժեք պատասխաններ և արժեքավոր խորհուրդներ:
2016 - 2017 ուստարի
Հիշատակի և մեծարման ցերեկույթ
Ա. Մարգարյանի անվան հ.29 ավագ դպրոցում ապրիլի 12-ին հիշատակի և մեծարման ցերեկույթ էր կազմակերպվել՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին:
Այց Եռաբլուր
Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտները այցելել են Եռաբլուր ազգային պանթեոն հարգանքի տուրք մատուցելու հայ հերոսներին:
Հարգանքի տուրք
Մարտի 25-ը ՀՀ վարչապետ, ազգային, պետական և քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրն է: Ավանդույթի համաձայն նրա անունը կրող դպրոցի աշակերտները և ուսուցիչները` տնօրեն Ռ. Սարուխանյանի գլխավորությամբ այցելեցին Պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու երջանկահիշտակ վարչապետի հիշատակին:
Ընտրախաղերը Երևանի թիվ 29 ավագ դպրոցում
Այց ՀՀ նախագահի նստավայր
Անկախության տոնի շեմին
20.09.2016թ. ՀՀ անկախության տոնին ընդառաջ Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս` ազդարարելով մեր անկախ պետության 25 ամյակին նվիրված միջոցառումների շարքին:
Մեր ուժը մեր միասնության մեջ է...
|
|
Հարգանքի տուրք
Մարտի 25-ը ՀՀ վարչապետ, ազգային, պետական և քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրն է: Ավանդույթի համաձայն նրա անունը կրող դպրոցի աշակերտները և ուսուցիչները` տնօրեն Ռ. Սարուխանյանի գլխավորությամբ այցելեցին Պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու երջանկահիշտակ վարչապետի հիշատակին: Այնուհետև Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ հիշատակի ցերեկույթ:
Ծնու'նդդ շնորհավոր, Անենա'յն հայոց բանաստեղծ

Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Ավանդաբար այս օրը նշվում է որպես գիրք նվիրելու օր: Տոնական անցուդարձից անմասն չմնացին նաև Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտները, ովքեր հրավիրված էին 《Բյուրոկրատ》գրախանութ` մասնակցելու գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառմանը:
Ծնու'նդդ շնորհավոր, Անենա'յն հայոց բանաստեղծ...
Ծնու'նդդ շնորհավոր, Անենա'յն հայոց բանաստեղծ...

11.02.2016 թ.Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտները՝ տնօրեն Ռ.Սարուխանյանի գլխավորությամբ, այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր : Աշակերտները նախ ծանոթացան շենքի կառուցման պատմությանը, ապա շրջեցին բոլոր սրահներով՝ ծանոթանալով այնտեղ տեղի ունեցող բոլոր պաշտոնական արարողակարգերին, ինչպես նաև հնարավորություն ունեցան տեսնելու աշխարհահռչակ հայ գեղանկարիչների ստեղծագործությունները, որոնք ՀՀ Նախագահի նստավայրին ի պահ են տրված Ազգային պատկերասրահի կողմից: Այցելության ավարտին աշակերտները մասնակցեցին նրանց համար կազմակերպված խաղ-վիկտորինայի, որը շատ հետաքրքիր էր և ուսուանելի:

Ամեն տարի՝ հունիսի 12-ին, տեղի են ունենում հիշատակի մի շարք միջոցառումներ, որոնք ավանդաբար սկսվում են Կոմիտասի անվան պանթեոնում: Երջանկահիշատակ վարչապետի շիրիմին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նրա կուսակից ընկերները, հարազատները և մարդիկ ,ովքեր բարձր են գնահատում Անդրանիկ Մարգարյան գործչին:
Անդրանիկ Մարգարյանի անունը կրող թիվ 29 ավագ դպրոցի աշակերտնետն ու ուսուցիչները՝ տնօրեն Ռ. Սարուխանյանի գլխավորությամբ, նախ մասնակցեցին Պանթեոնում տեղի ունեցող հիշատակի արարողությանը, ապա բոլոր ներկաներին հրավիրեցին վարչապետի անունը կրող դպրոց՝ մասնակցելու այնտեղ կազմակերպված միջոցառմանը, որն այս տարի առանձնակի խորհուրդ ուներ դպրոցի համար: Ուղիղ հինգ տարի առաջ դպրոցն անվանակոչվեց երջանկահիշատակ վարչապետի անունով:
Միջոռաման ընթացքում աշակերտները ներկայացրին Անդրանիկ Մարգարյանի կյանքն ու գործունեությունը, ապա անդրադարձան դպրոցի վերջին տարիների ձեռքբերումներին և հաջողություններին:

Համաձայն Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ
տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի՝ 2015 թ. ապրիլի 10-ին հանրապետության բոլոր դպրոցների 5-12 -րդ
դասարանների սովորողները, դասղեկի ժամինկպատրաստեն անմոռուկներ:
տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի՝ 2015 թ. ապրիլի 10-ին հանրապետության բոլոր դպրոցների 5-12 -րդ
դասարանների սովորողները, դասղեկի ժամինկպատրաստեն անմոռուկներ:
Ապրիլի 2-ին Անդրանիկ Մարգարյանի անունը կրող թիվ 29 ավագ դպրոցի աշակերտներն պատվո պահակ են կանգնել Ծիծեռնակաբերդում:
|
Մարտի 25ը ՀՀ վարչապետ Ա.Մարգարյանի հիշատակի օրն է:
Ավանդույթի համաձայն` Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի ուսուցիչներ ու աշակերտները`տնօրեն Ռուզաննա Սարուխանյանի գլխավորությամբ,այցելեցին Պանթեոն` հարգանքի տուրք մատուցելուերջանկահիշատակ վարչապետին: Ա.Մարգարյանին նվիրված միջոցառում կազմակերպվել էր նաև նրա անունը կրող դպրոցում, որի ընթացքում աշակերտներն անդրադարձան վարչապետի անցած ուղուն, նրա հայրենանվեր գործին` մեկ անգամ ևս հպարտությամբ փաստելով, որ իրենք են լինելու Անդրանիկ Մարգարյանի վեհ գաղափարների կրողներն ու գործի շարունակողները` անկախ Հայաստանի զարգացման ու հզորացման ճանապարհին: |
|
28.01.2015թ. Երևանի Ա.Մարգարյանի անվան հ. 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում ՝ նվիրված հայոց բանակի օրվան: Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ ՊՆ Սպայի տան զորական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ադամ Գալստյան): Ողջույնի խոսքով հանդես եկան Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Յուրի Հակոբի Միքայելյանը և Կենտրոն համայնքի զինկոմիսարիատի տրանսպորտի բաժնի պետ մայոր Վարդգես Վալերիկի Համբարձումյանը: Հատուկ պատվոգրեր ստացան դպրոցի զինղեկ Վլադիմիր Հովհաննիսյանն ու պատմության ուսուցչուհի Մարինե Գրիգորյանը: Անցկացվեցին մեր բանակի կազմավորմանը, զարգացմանն ու տարած հաղթանակներին նվիրված բաց դասեր: Միջոցառումը եզրափակվեց Վոլոդիա Խաչատրյանի(Կոմիսար) մասին պատմող ֆիլմի դիտումով, որն էլ ներկաներին համակեց հայրենասիրական բարձր ոգով և ապագա հաղթանակների անկոտրում հավատով:
|
Հայոց բանակի օրվա առթիվ հունվարի 27-ին մեր դպրոցի աշակերտները այցելեցին Եռաբլուր և իրենց խոնարհումը բերեցին
զոհված հերոսների հիշատակին: Եռաբլուր պանթեոնի պետի տեղակալ կապիտան Ալբերտ Առաքելյանի և պանթեոնի զոհված
ազատամարտիկների և զինվորների ծնողական կոմիտեի նախագահ Արամայիս Միքայելյանի ուղեկցությամբ աշխատակիցները
ծաղիկներ դրեցին Վազգեն Սպարապետի, Զորավար Անդրանիկի, Մոնթե Մելքոնյանի, Սոսե Մայրիկի, սիրիահայ ազատամարտիկ
Կարո Քահքեջյանի և մյուս քաջերի շիրիմներին:
Հալեպից ժամանած դպրոցականների մեծ մասն առաջին անգամ էր Եռաբլուրում: Թիվ 29 դպրոցի աշակերտ Դանիել Գևորգյանը և
ԱվետիսՄարգարյանը նշեցին.«Մենք ոչինչ չգիտեինք Եռաբլուրի մասին: Հիմա հասկացանք, որ ունեցել ենք քաջ զինվորներ, հազարապետներ, զորավար ու սպարապետ, ովքեր իրենց կյանքն են զոհել Հայրենիքի համար, որ այսօր մենք ապրենք անկախ ու հաղթանակած Հայաստանում: Ուրեմն մեր նվազագույն պարտքն է այցելել նրանց շիրիմներին ու մեր գործով վառ պահել նրանց հիշատակը»:
Լիլիթ Նաբաթյանը հավելեց.«Ճիշտ է, ես աղջիկ եմ, բայց ուզում եմ ծառայել Հայկական բանակում: Ես չեմ հուզվում մեր զինվորների շիրիմները տեսնելիս, ես միայն հպարտ եմ նրանցով և կուզեի իմ ներդրումը բերել մեր երկրի զորացման գործին»:

28.10.2014թ. Ա.Մարգարյանի անվան N29 ավագ դպրոցի 10-րդ դասարաններում սովորող աշակերտները` տնօրեն Ռ.Սարուխանյանի գլխավորությամբ, այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր: Այցելության նպատակը աշակերտներին ՀՀ նախագահի գործունեությանը, նրա պարտավորություններին, իրավունքներին ու պարտականություններին ծանոթացնելն էր: Աշակերտներին պատմեցին նաև Նախագահական նստավայրի կառուցման, ճարտարապետի և կառուցվածքի, ինչպես նաև տարբեր սրահներում կատարվող ընդունելությունների և միջոցառումների մասին:
Էքսկուրսիան շատ հագեցած էր, հետաքոքիր և ուսանելի, քանի որ աշակերտները հնարավորություն ունեցան տեսնելու նաև հայ աշխարհահռչակ նկարիչների այն գործերը, որոնք Հայաստանի ազգային պատկերասրահը ժամանակավոր պահպանութհան է հանձնել ՀՀ Նախագահի աշխատակազմին:

Հոկտոմբերի 11-12-ը մեր քաղաքը մեծ շուքով նշում էր իր ծննդյան 2796 ամյակը: Հատկապես վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը առանձնահատուկ շուքով է տոնում Երևանի ծնունդը: Ա.Մարգարյանի անվան թ. 29 ավագ դպրոցը, ավանդույթի համաձայն, այս անգամ ևս անմասն չմնաց տոնակատարությունների շքերթից: Դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը քայլերթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ` մասնակցելու Երևանի սրտում կազմակերպված տոնական համերգին:
Հոկտեմբեր 12-ին թիվ 29 ավագ դպրոցի աշակերտները և ուսուցիչները մեր սիրելի մայրաքաղաքի բոլոր բնակիչների հետ նշում էին Քաղաքի օրը:Բոլորի տրամադրությունը բարձր էր, իսկ լավ եղանակը, փուչիկները, պաստառները, դրոշները, ամենուր հնչող երաժշտությունը ուժեղացնում էին ուրախության եւ երջանկության մթնոլորտը: Տոնակատարությունը սկսվեց Երևանի քաղաքապետարանին կից հրապարակից հանդիսավոր արարողությամբ: Թմբուկահար աղջիկները ազդարարեցին տոնակատարության սկիզբը, ապա ելույթ ունեցան մանկապատանեկան խմբերը` հայկական երգով ու պարով: Այտեղից բոլոր մասնակիցները գնացին Հանրապետության հրապարակ:
|
Արթնացար առավոտյան, լվացվեցիր, կարգի բերեցիր քեզ, կարգի բեր՛ նաև քո մոլորակը:
Անտուան դը Սենտ Էքզյուպերի “Փոքրիկ Իշխանը” Յուրաքանչյուր տարի թիվ 29 դպրոցի աշակերտները ակտիվորեն մասնակցում են համաքաղաքային շաբաթօրյակին: Բացառություն չէր եւ այս տարին: Ապրիլի 14 – ին ամբողջ դպրոցը դուրս եկավ շաբաթօրյակի: Ինչպես կոչ էր արել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ «բոլորս միասին պետք է կանաչապատենք եւ մաքրենք մեր քաղաքը»: |
Հունիսի 12-ին ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 63 տարեկան: Ավանդույթի համաձայն՝ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող Երևանի թիվ 29 ավագ դպրոցի ուսուցչական կազմը և աշակերտները՝ տնօրեն Ռուզաննա Սարուխանյանի գլխավորությամբ, այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու երջանկահիշատակ վարչապետին: |
Արարողությունները ավարտվեցին դպրոցում կազմակերպված տոնական մեծ միջոցառմամբ: