22.02.2013թ. նշվում էր Ջորջ Բայրոնի 225-ամյակը: Անմասն չմնաց նաև մեր դպրոցը: Մեր դպրոցի սաները Գ.Էմինի անվան թիվ 182 և թիվ 2 դպրոցի աշակերտների հետ ներկայացրին հետաքրքիր միջոցառում՝ նվիրված մեծ անգլիացի գրողի կյանքին և ստեղծագործությանը: Միջոցառման առանձնահատկությունն այն էր, որ 10-րդ դասարանցիները այդ ամենը ներկայացնում էին այդ օրը իրենց համար հարազատ դարձած անգլերենով: |

2013թ. Մարտի 13-ին Հայաստանի հանրակրթական դպրոցներում նշվում էր ռուս մեծ գրող Սերգեյ Միխալկովի 100-ամյակը:
Մեր դպրոցում կազմակերպված միջոցառումը վերնագրված էր << Սերգեյ Միխալկովի աշխարհում>> :
Հանդիսատեսը մի պահ տեղափոխվել էր դեպի մանկություն` շնորհիվ 4-րդ և 6-րդ դասարանի աշակերտների և միջոցառման կազմակերպիչ Զարուհի Հարությունյանի: Երեխաները ներկայացրին գրողի հայտնի և սիրված բանաստեղծությունները, ինչպես նաև բեմադրեցին նրա առակներից:

«Ալյումինե աշխարհ» առաջին հանրապետական մրցույթը տեղի ունեցավ փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանում, <<Россотрудничества>> -ի ներկայացուցչության եւ Ռուսաստանի ուսումնական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ:
Մրցույթում հաղթեց թիվ 119 դպրոցի (Բ. Ժամկոչյանի անվան) աշակերտ Մակինյան Արմանը, երկրորդ տեղը կիսեցին Ռուզաննա Խաչատրյանը (Մարգարյանի անվան հ. 29 դպրոց ) եւ Վենուս Ստամբոլցյան (քաղաք Վաղարշապատ Գորկու անբան հ.5 դպռոց ), երրորդ տեղ զբաղեցրեցին Իննա Աթոյան ( Բ. Ժամկոչյանի անվան հ.119 դպրոց), Ջուլիետա Շահնազարյան (Մարգարյանի անվան հ. 29 դպրոց) եւ Իռա Տիրոսյան ( Գյումրի Թեքեյանի անվան հ.2 դպրոց)

2013 մաիսի 27-ին Համառուսական գրադարանավարի օրվա կապակցությամբ թիվ 29 դպրոցի աշակերտները այցելեցին <<Россотрудничества>> -ի ներկայացուցչության Հայաստանում գրադարանը, ծանոթացան կազմակերպության ռեսուրսներին: Ավագ դպրոցի աշակերտները ծանոթացան գրադարանի հարուստ հիմնադրամին, որտեղ կար հարուստ և բազմաբովանդակ գրականություն` մեթոդական , մանկական և այլն: Այդպիսով լսարանի տարիքային միջակայքը սկսվում էր 5-6 տարեկան երեխաներից,որոնք կարդում են ծնողների օգնությամբ , մինչև ամենաավագ,նույնիսկ 100 տարեկան ընթերցողները:

Մայիսի 24-ին Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում նշում էին ռուսաց լեզվի օրը:
Հանդիսավոր մասի ավարտին պարգևատրվեցին <<Ռուսաց լեզուն իմ կյանքում>> հանրապետական շարադրությունների մրցույթի հաղթողները:
Մեր դպրոցի աշակերտուհի Կարոլինա Մուրադյանը գրավեց 1-ին տեղը: 2-րդ և 3-րդ տեղերում դարձյալ մեր դպրոցի սաներն էին՝ Ինեսա Մելիքյանը և Զարուհի Բարսեղյանը:
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ բաց դռների շրջանակներում Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, դպրոցի տնօրեն Ռ. Սարուխանյանի գլխավորությամբ, հյուրընկալվեցին խորհրդարան: Հետաքրքիր և ուսուցանող բաց դասն ավարտվեց ազատ և անկաշկանդ զրույցով տարբեր թեմաների շուրջ: