|
Մ. Արազու անվան դպրոցը հիմնադրվել է 1934թ.: 1939թ. շենքի երրորդ հարկը զբաղեցրել է Չկալովի անվան թիվ 30 դպրոցը, որի համար1974 թվականին 29 դպրոցին կից կառուցվեց նոր մասնաշենք: 2005թ. երկու դպրոցները միավորվեցին, իսկ 2010թ. դպրոցը կոչվեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունով:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին դպրոցի առաջին հարկը ծառայում էր որպես հոսպիտալ, իսկ ուսուցիչներն ու աշակերտները խնամում, օգնություն էին ցուցաբերում հիվանդներին, շրջանավարտներից շատերը կամավոր մեկնում էին ռազմաճակատ:
Պատերազմի առաջին իսկ օրերին ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Գրիգոր Կարպի Սամվելյանը 9-10-րդ դասարանների աշակերտների հետ մեկնեց ռազմաճակատ: Նա հասավ մինչև Բեռլին, և Ռեյխստագի պատերի տակ պարեց հայկական նշանավոր «Քոչարին»:
1945թ. երկար սպասված հաղթանակից հետո դպրոցը ողջ երկրի հետ մեծ վերելք է ապրում: Միայն 1950թ. տասներորդ դասարանի 24 աշակերտներից 12-ը մեդալակիրներ էին: Նրանց մեջ էր ապագա ակադեմիկոս Պարիս Հերունին՝ աշխարհահռչակ ֆիզիկոսը, որը ստեղծել է ամենահեռավոր մոլորակներից հնչյուններ որսացող ամենաբարձր անտենան:

Երկու դպրոցների սովորողները ակտիվորեն մասնակցում էին քաղաքային շաբաթօրյակներին: Բազմաթիվ ծառեր Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել են նրանց ձեռքերով: Վաթսունականների սերունդն անկասկած արժեքավորվեց Չկալովի անվան դպրոցի շրջանավարտներով (միայն 12-ը՝ ակադեմիկոսներ, որոնց գերակշռող մասը՝ ֆիզիկոսներ):
Դպրոցը տվել է նաև ոչ պակաս նշանավոր արվեստագետներ, որոնցից են Արմեն Ջիգարխանյանը և Էդմոն Քյոսայանը:
80-ականների վերջերին դպրոցը ողջ ժողովրդի հետ ողջունեց վերակառուցումը, իսկ 90-ական ծանր տարիներին ամբողջ երկրի հետ դիմակայել և մնացել է կանգուն:
1991թ. թիվ 29 դպրոցում բացվեցին ռուսաց լեզվի ուսուցմամբ դասարաններ, որոնցից ութում սովորում էր հիսուն աշակերտ:
Հաղթահարելով իր ճանապարհին հանդիպած բոլոր դժվարությունները՝ դպրոցը մնաց կանգուն, իր բարձր կոչմանն արժանի՝ շնորհիվ իրենց գործին անմնացորդ նվիրված, մասնագիտական և մանկավարժական մեծ վարպետություն ունեցող ուսուցիչների: 2012- 2013 ուստարում նույն դպրոցն արդեն ավարտեցին տասնհինգ դասարանների աշակերտներ (8 դասարաններ՝ ռուսաց լեզվի ուսոցմամբ):
2010թ. ՀՀ կառավարությունը Երևանի թիվ 29 միջնակարգ հանրակրթական դպրոցն անվանակոչել է վաղամեռիկ վարչապետ, պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի անունով:
2011թ. սկսվեց դպրոցի հիմնանորոգումը. ևս մեկ փորձություն, ևս մեկ ստուգում դպրոցի կարծրության: Երկու տարով ուսուցիչներն ու աշակերտները տեղափոխվեցին Ս. Շահումյանի անվան դպրոց, որտեղ դասարանների մեծ մասը ուսումնական գործընթացը իրականացնում էր երկրորդ հերթով: Ուսուցիչներին վիճակված էր աշխատել լոսւաբացից մինչև իրիկնամուտ: Սակայն այս փորձությունն էլ դպրոցի կոլեկտիվը հաղթահարեց պատվով՝ իր գտնվելը հյուրընկալ, բայց այնուամենայնիվ օտար դպրոցում ավարտելով Պարոնյանի անվան թատրոնում 15 ավարտական դասարանների փայլուն «Վերջին զանգով»:
2014թ. սեպտեմբերի 1-ից Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում հայտարարվում է չինարենի ուսուցման դասարանում սովորել ցանկացողների ցուցակագրումը: Իսկ 2015թ. չինարենը դառնում է դասավանդվող երրորդ օտար լեզու:

Կոնֆուցիոսի դասարանի հանդիսավոր բացումը
Իր գոյության տարիների ընթացքում դպրոցը կյանքի ուղեգիր է տվել հազարավոր շրջանավարտների, որոնց մեջ առկա են ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, գիտության դոկտորներ, ձեռնարկության ղեկավարներ, բժիշկներ, ուսուցիչներ, զինվորականներ, գիտության և մշակույթի գործիչներ, որակյալ բանվորներ: