2017 - 2018 ուստարի
Le Cafe de Paris
Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում՝ նվիրված ֆրանսիական մշակույթին։ Ֆրանսերեն լեզվի հմայքն ու հնչեղությունը դպրոցում գործող ֆրանսերենի խմբակի աշակերտների մատուցմամբ հանդիսատեսին մտովի տեղափոխեց Փարիզ,որն իր ճարտարապետական կոթողներով և երաժշտական նրաբագեղությամբ գերում է բոլորին։
Միջոցառմանը ներկա էին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆրանսերենի ամբիոնի վարիչ Ա. Արշակյանը և խնկո-ապոր անվան ազգային մանկական գրադարանի օտարալեզու գրականության բաժնի ղեկավար, ֆրանսերենի մասնագետ Գ. Իսրայելյանը, ովքեր հիացած աշակերտների վարժ ֆրանսերենով, հանդես եկան համագործակցության առաջարկներով։ Շնորհակալություն հայտնելով խմբակի ղեկավար Լ . Հովհաննիսյանին՝ դպրոցի տնօրեն Ռ . Սարուխանյանը նշեց, որ հերթական անգամ առիթ ունեցավ հիանալու և հպարտանալու իր սաներով։

Չինական լուսնի տոնը` Ա. Մարգարյանի անվան դպրոցում
Օրերս Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ << Չինական լուսնի տոնին>> նվիրված գեղեցիկ ցերեկույթ։ Աշակերտները նախ ներկայացրին տոնի խորհուրդը, ապա ամփոփվեցին նախապես հայտարարված մրցույթի արդյունքները։ Չինական երգն ու պարը, երեխաների ձեռքով պատրաստած չինական մշակույթի տարբեր ճյուղերը ներկայացնող աշախատանքները յուրահատուկ տրամադրություն ու գունեղություն հաղորդեցին միջոցառմանը։ Հաղթոները ստացան խորհրդանշական մրցանակներ։ Միջոցառումը ևս մեկ անգամ փաստեց , որ դպրոցում չինարենի ուսուցումը դրված է ամուր հիմքերի վրա։
«Շնորհավո՜ր տոնդ, հայ զինվոր
Բաց դաս նվիրված Հայոց Բանակի 26-ամյակին՝ «Շնորհավո՜ր տոնդ, հայ զինվոր»:
Այցելություն Radio Aurora
Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտների այցելեցին Radio Aurora !!! Այցելության ընթացքում աշակերտները ծանոթացան տեղեկատվական ոլորտի աշխատանքներին ապագա մասնագիտական կողմնորոշման նպատակով։
Բաց դաս՝ նվիրված Ալեքսանդր Մանթաշյանին
Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս՝ նվիրված 20-րդ դարի խոշորագույն նավթաարդյունաբերողներից մեկին՝ հայ անվանի գործարար և մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանին։
Աշակերտները նախ պատմեցին Մանթաշյանի գործունեությանը վերաբերող փաստեր և մանրամասներ, ապա ներկայացրին հետաքրքիր դրվագներ նրա կյանքից։
Հայ մեծանուն բարերար Ալեքդանդր Մանթաշյանի կերպարը վառ օրինակ է,թե ինչպիսին պետք է լինի իսկական հայը՝ երբեք չհանձնվող, Աստծուն միշտ ապավինող և որ ամենակարևորն է՝ իսկական հայրենիքը երբեք չմոռացող, աշխատասեր և արդարամիտ։

Չինական Նոր Տարի
28.02.2018թ. Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տիրում էր տոնական տրամադրություն։ Ավանդաբար նշվում էր չինական օրացույցով Նոր Տարին։
Միջոցառման առաջին հատվածում դպրոցի աշակերտները նախ ներկայացրին տոնի խորհուրդը և թե ինչպես է այն նշվում։ Այնուհետև անդրադարձան օրեր առաջ Կոնֆուցիոսի ինստիտուտի կողմից կազմակերպված ամենամյա ձմեռային ճամբարին, պատմեցին անցկացրած օրերի և այնտեղ ստացած նոր գիտելիքների մասին։
Չինարեն սովորող լավագույն աշակերտները դպրոցի տնօրենության կողմից արժանացան հատուկ պարգևների։
Միջոցառման ավարտին ներկաները պատրաստեցին Չինաստանում ամանորյա ավանդական ուտեստ համարվող չինական պելմենիներ։

Պայմանական տարհանում
01.03.2018թ. Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում կատարվեց պայմանական տարհանում։
3- րդ տեղը ասմունքի հանրապետական 11-րդ փառատոնում
Սիրով շնորհավորում ենք Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 10/4 դասարանի աշակերտ Շահեն Մութաֆյանին Ասմունքի հանրապետական 11-րդ փառատոնում, որն այս տարի նվիրված էր բոլոր ժամանակների հայ ազատագրական պայքարին ու կրում էր <<Արցախյան ազատամարտ 30>> խորագիրը, պատվավոր 3- րդ տեղը զբաղեցնելու առթիվ։
Կորեայի գեղեցկությունն իմ աչքերով
0.05.2018թ. Ա . Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ 10 -րդ դասարանում սովորող շնորհալի աշակերտուհի Հեղինե Վարդանյանի՝ << Կորեայի գեղեցկությունն իմ աչքերով>> անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը։ Բնութագրելով և մեկնաբանելով իր նկարները՝ Հեղինեն խոստացավ ներկայացնել նորանոր աշխատանքներ։
Դաշտային պարապունք
Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտները՝ մարտական փամփշուշտներով մեկօրյա դաշտային պարապունքին:
Հայաստանի Հանրապետության 100 ամյակ
Միջոցառումների շարք՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 100 ամյակին։ <<Արամ Մանուկյան>
Ապագա գիտնականների զեկույցները
17.03.2016թ. Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի ապագա գիտնականները բնապահպանական խնդիրներին վերաբերող զեկույցներ էին պատրաստել: Նրանք փորձում են փնտրել և գտնել այդ խնդիրների կործանարար հետևանքների իրենց լուծումները:
Սևակի ոգին` Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում...
|
27.11.2015թ. Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տոնական ու բարձր տրամադրությամբ նշեցին տարվա ամենագեղեցիկ ու գունագեղ եղանակի` աշնան տոնը: Դպրոցի շնորհալի ու տաղանդաշատ աշակերտները նախ հանդես եկան տարաբնույթ ու հետաքրքիր ելույթներով: Այնուհետև ներկայացրին իրենց իսկ ձեռքով պատրաստած ու ձևավորած գունեղ ու ինքնատիպ սեղանները` սիրով հյուրասիրելով բոլոր ներկաներին:
|
03.11.2015թ. Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում նվիրված մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցանքին` ցեղասպանությանը: Նախ ընթերցվեց 1984թ. դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված <<Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա պատժի մասին կոնվենցիան>>, որով ցեղասպանությունը համարվում է միջազգային հանցագործություն:
Ապա աշակերտները անդրադարձան 19-20-րդ դարերում իրագործված ոճրագործություններին` 1895-1923թթ. հայերի զանգվածային ոչնչացում և տեղահանություն Օսմանյան կայսրությունում, Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների ոչնչացում (Հոլոքոստ), 1975-1979թթ. Պոլ Պոտի և Իենգ Սարիի ռեժիմի օրոք երեք միլիոն կամբոջացիների ոչնչացում, 1994թ. Ռուանդայում իրականացված մասսայական ջարդեր:

14.10.2015 թ. Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտները այցելեցին Երևանի պատմության թանգարան: Էքսկուրսիայի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու մեր մայրաքաղաքի պատմությանը` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, ապա 3D ձևաչափով դիտել քաղաքի կառուցման և զարգացման գործընթացը:
Այցը շատ հետաքրքիր էր և ուսուցանող :
Այցը շատ հետաքրքիր էր և ուսուցանող :
27.09.2015թ. Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները` տնօրեն Ռ. Սարուխանյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էին Դիլիջանի միջազգային դպրոցում: Դպրոցի դասախոսներն ու այնտեղ արդեն սովորող ուսանողները սիրով ներկայացրին իրենց ուսումնական հաստատությունը, ծանոթացրին դպրոցի առօրյային և ծրագրերին, ապա դասախոսության ընթացքում մեր դպրոցի աշակերտների հետ քննարկեցին մի շարք հետաքրքիր թեմաներ: Շնորհակալություն հայտնելով հագեցած ու բովանդակալից օրվա համար` սիրով սպասում ենք Դիլիջանի միջազգային դպրոցի անձնակազմին և ուսանողներին մեր դպրոցում:
|
Նոր ուսումնական տարին Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում մեկնարկեց ևս մեկ կարևոր նախաձեռնությամբ. այսուհետ դպրոցի աշակերտները ունեն բացառիկ հնարավորուն սովորելու չինարեն, ծանոթանալու այդ երկրի պատմությանն ու մշակութային հարուստ ժառանգությանը: 07.09.2015 թ. դպրոցում տեղի ունեցավ դասընթացի շնորհանդեսը: Աշակերտները մեծ ոգևորությամբ ողջունեցին իրենց ապագա ուսուցիչներին: Միջոցառումը եզրափակվեց չինական ազգային պարի գեղեցիկ կատարումով:
|
25.09.2015 թ. Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում նշվում էր մի հետաքրքիր ու յուրահատուկ տոն: Սեպտեմբերի 25-ը Չինաստանում նշվում է կարևորությամբ երկրորդ՝ Լուսնի տոնը: Դպրոցում դասավանդող չինարենի ուսուցիչները նախ բաց դասի ընթացքում բացատրեցին օրվա խորհուրդը, տոնի ծագման հետաքրքիր պատմությունը, նրա նշանակությունը և թե ինչպես են Չինաստանում նշում այն: Ապա ներկաներին հյուրասիրեցին տոնի խորհրդանիշ համարվող լուսնային թղվածքաբլիթներ:
Միջոցառման ավարտին դպրոցի բակում աշակերտները երկինք բաց թողեցին վառվող օդապարուկներ, որոնք ըստ չինական ավանդույթի խորհրդանշում են երազանքների իրականացում: