|
01.09.2013 թ . Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցը տոնում էր միանգամից 3 իրադարձություն՝ Գիտելիքի օր, վերադարձ դեպի հարազատ շենք և ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի կիսանդրու բացումը: Դպրոցը փոխվել էր արտաքնապես, բոլոր դասասենյակները կահավորվել էին նոր գույքով, համակարգչային սենյակը համալրվել են նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան տեխնիկայով, ամբողջովին համալրվել էին լաբորատորիաները և սենյակները: Այս հրաշալի տոնին ներկա էին շատ հայտնի հյուրեր՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ա. Մարգարյանի ընտանիքը և պաշտոնատար այլ անձինք: Դպրոցի տնօրեն տիկին Ռ.Սարուխանյանի և հարգարժան հյուրերի ելույթից հետո դպրոցի աշակերտները ներկայացրին փոքրիկ համերգ, որից հետո հնչեց դպրոցական զանգը ՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա սկիզբը :
|
2013թ հոկտեմբերին դպրոցի տնօրեն տիկին Սարուխանյանը խորհրդակցություն էր անցկացրել 10-րդ և 11-րդ դասարանների դասղեկների հետ՝ առաջարկելով դասարանների միջև անցակցել պատի թերթի մրցույթ: Ինչպես բացատրեց տիկին Սարուխանյանը, այս գաղափարը մի քանի նպատակ ուներ՝ բացահայտել տաղանդավոր աշակերտներին, օգնել համադասարանցիներին ընկերանալ, քանի որ նրանցից շատերը տարբեր դպրոցների աշակերտներ են եղել, ավելի լավ ճանաչել յուրաքանչյուր դասարան: Նոյեմբերին անցկացվեց մրցույթ - ցուցադրությունը, որը գերազանցեց բոլոր սպասելիքները: Աշակերտները այնքան աշխատասիրությամբ և պատրաստակամությամբ էին կատարել առաջադրանքը, որ ժյուրին ստիպված էր հայտարարել, որ մրցույթը չունի հաղթող: Աշխատանքները մեկը մյուսից հիացնող և գեղեցիկ էին, ինչպես նաև բովանդակալից: Արդյունքում հաղթեցին բոլորը, ինչն էլ ընդունվեց միաձայն:
|
|
|
|
Դեկտեմբերի 13-ին մեր դպրոցում կայացավ << Վալերի Բրյուսովն ու հայ գրողները>> հանրապետական գրական փառատոնի փակմանը նվիրված միջոցառում: Գրական – երաժշտական ցերեկույթի մասնակիցները 10-7 դասարանի աշակերտներն էին: Նրանք ներկայացնում էին ինչպես Բրյուսովի Հայաստանին և հայերին նվիրված ստեղծագործություններ, այնպես էլ հայ դասականների գործերը՝ Բրյուսովի թարգմանությամբ: Միջոցառումը կազմակերպել էր ռուսաց լեզվի ուսուցչուհի Զարուհի Հարությունյանը: Միջոցառմանը ներկա էին Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի ռուսաց լեզվի ֆակուլտետի դեկան Գայանե Մարկոսյանը և օտար լեզուների ֆակուլտետի դեկան Իրինա Մադոյանը:
|
Աշակերտները հյուրընկալվել էին ԵՊՀ-ում: Եվ ահա կրկին ԵՊՀ միջազգային հարաբերությունների և քիմիայի ֆակուլտետները հյուրընկալել էին Ա.Մարգարյանի անվ. թիվ 29 ավագ դպրոցի աշակերտներին: Աշակերտներին դիմավորեց միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, ով մանրամասն ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսման, ինչպես նաև պրակտիկայի իրականացման ողջ ընթացքը: Աշակերտները այցելեցին նաև ԵՊՀ պատմության թանգարան: |
Մարտի 12 Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետը (ՔՏ և ԲՃ) «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում ընդունեց Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին:
Միջոցառման ընթացում ապագա դիմորդները հնարավորություն ունեցան ծանոթանալու ՔՏ և ԲՃ ֆակուլտետի կրթական ծրագրերին, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին, դասախոսական կազմին և այն բոլոր պայմաններին, որոնք ապահովում են որակյալ ճարտարագիտական կրթություն:
Բացի շրջայցից՝ նշված ֆակուլտետի տարբեր լաբորատորիաներում կատարվեցին ցուցադրական փորձեր, որոնք աշակերտներին կարճ ժամանակով “տեղափոխեցին” քիմիա-գիտության հրաշքներով լի աշխարհը:
Միջոցառման ընթացում ապագա դիմորդները հնարավորություն ունեցան ծանոթանալու ՔՏ և ԲՃ ֆակուլտետի կրթական ծրագրերին, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին, դասախոսական կազմին և այն բոլոր պայմաններին, որոնք ապահովում են որակյալ ճարտարագիտական կրթություն:
Բացի շրջայցից՝ նշված ֆակուլտետի տարբեր լաբորատորիաներում կատարվեցին ցուցադրական փորձեր, որոնք աշակերտներին կարճ ժամանակով “տեղափոխեցին” քիմիա-գիտության հրաշքներով լի աշխարհը:
Բարեկենդանի վերջին օրը ՝ փետրվարի 24-ին , 6-րդ դասարանում երգ ու պարով, ուրախ և աշխույժ հրաժեշտ էին տալիս ձմռան վերջին օրվան և պատրաստվում էին դիմավորել գարունը: Աշակերտները արտասանում էին բանաստեղծություններ, երգում ուրախ երգեր, այդ թվում` ռուսական խաղիկներ՝ իրենց պարերով և բարձր տոնական տրամադրությամբ վարակելով բոլոր ներկաներին, այդ թվում ` <<Россотрудничества>> -ից հյուրերին:
|
11.03.2014թ. Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ մրցույթ - վիկտորինա << Մ. Լերմոնտովի կյանքը և ստեղծագործությունը >> թեմայով, որին մասնակցում էին 10-րդ եւ 11-րդ դասարանի աշակերտները:
1-ին տեղը զբաղեցրեց Թամարա Կռնատյանը , 2-րդ տեղը կիսեցին Նելլի Պողոսյանը, Աննա Քոչարյանն ու Կատերինա Եղիազարյանը, 3-րդ տեղը զբաղեցրեց Իրինա Կարախանյանը: |
Զատիկի նախօրեին՝ ապրիլի 11-ին, մեր դպրոցի աշակերտները պատրաստել էին ներկայացում՝ նվիրված քրիստոնեական այդ հրաշափառ տոնին: Բեմականացմանը մասնակցում էին 7-ից 12-րդ դասարանի աշակերտներ, ովքեր իրենց դերասանական խաղով կարողացան հանդիսատեսին տեղափոխել առաջին քրիստոնյաների ժամանակաշրջան, փոխանցել Ավագ շաբաթվա բոլոր իրադարձությունները: Ներկաները հիացած էին երեխաների փայլուն խաղով: Վերջում հնչեցին շնորհակալական խոսքեր՝ ուղղված դպրոցի տնօրեն Ռ.Ժ.Սարուխանյանին և Արման սարկավագին, ինչպես նաև Հուդայի, Հիսուս Քրիստոսի և այլոց դերերը մարմնավորած մասնակից բոլոր աշակերտներին, որոնց ջանքերի և աշխատանքի շնորհիվ կայացավ այդ հրաշալի միջոցառումը: Միջոցառումը նվիրված էր նաև վարչապետ Ա. Մարգարյանի և Հայոց կաթողիկոսի
փոխադարձ համաձայնությամբ <<Հայոց եկեղեցու պատմությունը>> հանրակրթական առարկա դարձնելու 10-ամյակին: |
Ապրիլի 27-ին մեր դպրոցում կայացավ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Միջոցառումը կազմակերպվել էր պատմության ուսուցչուհի Մարգարիտ Մեսրոպյանի ջանքերով: Ելույթ ունեցան ինչպես մեր դպրոցի ամենացածր, այնպես էլ բարձր դասարաններում սովորող աշակերտներ: Ափսոսանքի և ցավի խոսքերից բացի, ինչն անխուսափելի է յուրաքանչյուր հայի համար, աշակերտների ելույթում գերիշխում էր լավատեսությունը, հավատը մեր պետության պայծառ ապագայի հանդեպ:
|
Մայիսի 19-ին մեր դպրոցում կայացավ բաց դաս << Ես հպարտ եմ, որ…>> խորագրով: Դասի նպատակն էր ամրապնդել աշակերտների մեջ այն գաղափարը, որ 21-րդ դարը մերն է լինելու, և արթնացնել նրանց մեջ պատասխանատվության զգացում աշխարհում՝ մասնավորապես Հայաստանում տեղի ունեցող իրադարձու- թյունների հանդեպ: Դասը հետաքրքիր էր, օգտակար և ուսուցանող: Դասի վերջում զանգի ղողանջների հետ հնչեցին նաև աշակերտների շնորհակալական ծափահարությունները :
|
Ահա և հնչեց << Վերջին զանգը>> թիվ 29 դպրոցի 12-րդ դասարանցիների համար: Արդեն 2-րդ տարին է մեր դպրոցի շրջանավարտները Հ.Պարոնյանի անվան թատրոնի բեմից զարմացնում և հիացնում են հանդիսատեսին: Այս տարի ելույթը սկսվեց <<Գրքերով պար>> ներկայացմամբ, որին հաջորդեցին տեսաֆիլմեր, երգեր, պարեր և իհարկե շնորհակալական, երախտագիտական և հարգանքի խոսքեր ՝ ուղղված դպրոցի տնօրենին, փոխտնօրեններին և ուսուցիչներին:
|